Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Իմքայլական» պատգամավորը իշխանություններին մեղադրել է Ադրբեջանին սադրելու և պատերազմ հրահրելու մեջ

«Իմքայլական» պատգամավորը իշխանություններին մեղադրել է Ադրբեջանին սադրելու և պատերազմ հրահրելու մեջ
12.12.2020 | 14:52

«Ժողովուրդը» գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նոյեմբերի 10-ի գիշերը, հենց ԱԺ-ում տեղեկանալով, որ քաղաքական իշխանություններն Արցախի կապիտուլացիայի փաստաթուղթ են ստորագրել, հայտնվել է շատ ծանր վիճակում և հարձակվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա՝ ասելով, թե դու դավաճան ես։

Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ, երբ նիստին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շատ կոպիտ ու կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ու իշխանություններին մեղադրել է Ադրբեջանին սադրելու, պատերազմ հրահրելու ու վերջում նման խայտառակ փաստաթուղթ ստորագրելու համար: Հայրապետյանն այնքան վրդովված ու զայրացած է եղել ստեղծված իրավիճակից, որ խմբակցության պատգամավորներն են հորդորել հանդարտվել, քանի որ ելույթի ժամանակ արտասվել է: Նկատենք, որ այդ օրվանից մինչև այժմ Տաթևիկ Հայրապետյանի հետ անհնարին է դարձել խոսելը. նա ինքնամփոփ է դարձել։ Արդեն տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է զրուցել Տաթևիկ Հայրապետյանի հետ, սակայն պատգամավորը հայտարարում է, որ իսկապես ի վիճակի չէ որևէ բան խոսել, որևէ հարցի պատասխանել»:

Դիտվել է՝ 4582

Մեկնաբանություններ